Երեւանի Աթենքի փողոցի սկզբնամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ԿԻԱ» մակնիշի 15 ՍԼ 939 պետհամարանիշի ավտոմեքենան հարվածել է կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի 08 ՕՍ 828 եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 15 ՕՕ 298 պետհամարանիշերի ավտոմեքենաներին: Զոհեր եւ տուժածներ չկան: Երեկ ժամը 12.41-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: «ՎԱԶ-2102» մակնիշի 17 ՏԼ 018 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով վարորդը՝ Նոր Հաճնի Թումանյան փողոցի թիվ 3 շենքի 62 բնակարանի բնակիչ՝ 46-ամյա Արմեն Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց: Հիվանդանոցում Ա. Մելքոնյանը մահացել է: