Հունիսի 5-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կասեցրեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը, ինչպես տեղեկացրել ենք, միջնորդել էր կասեցնել գործի քննությունը եւ հնարավորություն տալ ողնաշարի ծանր հիվանդությամբ տառապող Վ. Ջհանգիրյանին բուժում ստանալու համար մեկնել արտերկիր: Վերջապես պարոն Ջհանգիրյանը կարող է մեկնել բուժում ստանալու: