Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, մարտի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի շենքից գողացվել էին 18 գեղանկարներ (կոտրելով պատկերասրահի ապակիները):
Գողության փաստի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ժամանակ պարզվեց, որ տեղի է ունեցել անփութություն: ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ հունիսի 5-ին քրեական գործ է հարուցվել մասնաճյուղի վարիչի նկատմամբ՝ ծառայողական պարտականությունները դիտավորությամբ չկատարելու, դրա պատճառով անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելու փաստի առթիվ: