Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը կանգնեց լրագրողների «թասիբին»

Հունիս 09,2009 00:00

Օրերս Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ գյումրեցի լրագրողներից մեկը գյուղապետերին հորդորեց բաց ու հրապարակային աշխատել, գյուղապետարանի դռները լրագրողների առջեւ չկողպել: Ի պատասխան լրագրողի հարցման՝ Լեռնակերտի գյուղապետը հուզվեց, թե «Քուր ջան, ես էդքան գումար ունե՞մ, որ քեզ ընդունեմ»: Եվ մինչ լրագրողը կփորձեր նրան բացատրել, որ լրագրողական նյութը չպիտի շփոթել գովազդի հետ, վիճաբանությանը խառնվեց Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: «Հլը մի հատ ոտքի կանգնի, տեսնեմ, թե ի՞նչ ես ասում, բավակա՞ն չէ էս մարզի լրագրողներին զրպարտեք, ես իմ պրակտիկայում երբեք չեմ տեսել, որ մեր լրագրողները ինձ մոտենան ու ասեն՝ փող տուր, որ քո մասին նյութ գրեմ, լրագրողները պիտի գան ու վերահսկեն, իսկ մենք բաց ու թափանցիկ պիտի աշխատենք»,- գյուղապետին հակադարձեց մարզպետը: Հանուն արդարության նշենք, որ, ի տարբերություն նախորդ տարիների, այս կառույցը իրոք սկսել է թափանցիկ աշխատել ու լրագրողների միջեւ բացարձակապես խտրականություն չդնել, իսկ այս հարցում, կարծում ենք, նաեւ իր դերակատարությունն ունի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության նորանշանակ պետ Սամվել Գրիգորյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել