Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզը վթարային շենք էր

Հունիս 09,2009 00:00

Երեկ «Առավոտի» խմբագրությունը ահազանգ ստացավ այն մասին, որ Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գտնվող թիվ 80 մանկապարտեզը հիմնահատակ քանդում են, ձեռքի հետ էլ մանկապարտեզի բակի հաստաբուն ծառերն են հատում:

Այս առնչությամբ Էրեբունու թաղապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ մանկապարտեզի շենքը 4-րդ կարգի վթարային էր, եւ մի քանի ամիս առաջ եզրակացություն եւ որոշում է եղել այն ապամոնտաժելու մասին, իսկ երեխաները ժամանակավորապես կհաճախեն նույն համայնքի թիվ 91 մանկապարտեզը: Մեր հարցին, թե մանկապարտեզի տեղը ի՞նչ է կառուցվելու, թաղապետարանի աշխատակիցն ասաց, որ դեռեւս հայտնի չէ, հատկապես, որ այսուհետեւ թաղապետարանները նախկին գործառույթը չեն կատարելու: Ինչ վերաբերում է այն փաստին, որ նաեւ ծառեր են հատում, թաղապետարանի աշխատակիցն ասաց. «Նախագծից դուրս ոչինչ չի արվում: Այդտեղ ծառեր չեն հատվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել