Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ

Հունիս 09,2009 00:00

\"\"

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորագրել 2008-ի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» իր կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս քայլին՝ Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես մայիսի 4-ից սկսված այս գործընթացն արդեն իսկ գնահատել եմ որպես անհաջող բեմադրված թատերական մի ներկայացում, որի վերջը պետք է լիներ հենց այս կարգադրությունը: Բայց ավելի շուտ սպասում էի Գեւորգ Թովմասյանի հրաժարականին՝ այս շղթայի մեջ այն ավելի տրամաբանական կլիներ, քան այս կարգադրությունը: Իմ գնահատականով՝ փաստորեն մարտի 1-ի դեպքերի անաչառ ուսումնասիրության հետ կապված իշխանությունները լուրջ պրոբլեմ ունեն»: Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Վահե Ստեփանյանը «Ազատություն» ռ/կ-ին հայտնել է, որ խմբի հավաքած փաստերը կտրամադրվեն մարտի
1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել