Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿ՝ ԱՂՔԱՏ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Հունիս 05,2009 00:00

Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի պայմանները երկարացնելու եւ փոփոխելու մասին: Նշենք, որ համաձայն այդ ծրագրի, Հայաստանի 60 ամենաաղքատ գյուղական համայնքների բնակիչների կողմից գյուղատնտեսական աշխատանքների համար վերցրած վարկի տոկոսադրույքի մի մասը՝ 10%-ը, սուբսիդավորվում էր պետության կողմից: Ինչպես նիստում տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նոր որոշմամբ՝ «գյուղական համայնքների նոր վարկառուները կարող են համարձակորեն վարկեր վերցնել՝ արդեն զրոյական տոկոսադրույքով»: Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ սուբսիդավորման ծրագիրը կերկարացվի մինչեւ բյուջետային տարվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի հետ վարչությունը:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում երեկ որոշվել է նաեւ $2.5 միլիոնի պետական երաշխիքներ տրամադրել «Էլիտ Գրուպ» շինարարական ընկերությանը՝ մայրաքաղաքում շինարարական նախագծերն ավարտելու նպատակով: Վարկը տրամադրվել է 3 տարի մարման ժամկետով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ սա առաջին հայտն է, որը բավարարել է կառավարությունը՝ շինարարությունը խթանելու նպատակով, եւ պատրաստ է քննարկել այլ առաջարկներ եւս։

Սեւանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, կառավարությունը երեկ որոշել է Սեւանա լճից 2009-ի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչեւ 142 մլն խմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930