Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ֆրանսիացի նկարիչ Պյեր-Օգյուստ Ռենուարի՝ 1984թ. Հռոմից գողացված նկարը վերջերս հայտնաբերվել է հյուսիսիտալական Տրեւիզո քաղաքի հավաքորդներից մեկի մոտ: Կտավը պատկերում է միֆական տեսարան՝ ըստ Սոֆոկլեսի դրամաներից մեկի: Փորձագետները գտնում են, որ կտավի շուկայական արժեքը անցնում է միլիոն եվրոյից: Քանի որ Տրեւիզոյում ապրող հավաքորդը չի կարողացել հաստատել իր իրավունքները՝ հին իրերի խանութից էժան գնելու արդյունքում նկարին տեր լինելը, ոստիկանությունն առգրավել է այն, որպեսզի վերադարձնի օրինական տիրոջը: