Լրահոս
Օրվա լրահոսը

«12 ԱԹՈՌ» ԿԱՄ ՄԻ ՓՈՔՐ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՈՒՆ

Հունիս 05,2009 00:00

Հոգեբանական թեստ՝ երեւակայության սիրահարներին

Ստեղծագործող անձնավորության կարեւոր եւ հիմնական հատկանիշներից մեկն էլ առարկան տարբեր կողմերից ներկայացնելու կարողությունն է։ Բազմաթիվ անգամ ոչ մեծ բացահայտումները հաճախ ի հայտ են գալիս, որովհետեւ առաջին անհրաժեշտության առարկաները, որոնց մենք ընտելացել ենք՝ մեզ են ներկայանում մեկ այլ ձեւով։ Նրանց համար, ովքեր ցանկություն ունեն վարժեցնել ու զարգացնել իրենց երեւակայությունը, միեւնույն ժամանակ՝ ստուգել այն, առաջարկում ենք հենց այս թեստը։

Դուք պետք է, հնարավորության սահմաններում, մեր կյանքում սովորական աթոռի օգտագործման եղանակներ մտաբերեք (կամ հորինեք)։ Անհրաժեշտ է հիշել եւ նկատի ունենալ, որ թույլատրելի են նույնիսկ ամենատարօրինակ՝ առողջ մտածելակերպի տեսանկյունից, աթոռի օգտագործման ձեւերն ու եղանակները, սակայն պետք չէ մոռանալ, որ պարտադիր պայման է, որպեսզի աթոռը, իրոք, կարելի լինի օգտագործել այդ՝ ձեր առաջարկած որակումով։ Օրինակ՝ աթոռը կարող է օգտագործվել որպես ծանրաձող՝ ֆիզիկական վարժություն կատարելու համար։

Ձեզ տրվում է անսահմանափակ ժամանակ, բայց հիշեք՝ աշխատանքը (ձեր՝ աթոռի օգտագործման երեւակայած ձեւը) պետք է կատարվի «մեկ մոտեցմամբ», «կտրվել» եւ կրկին դրան անդրադառնալն արգելվում է։

Եթե ամեն ինչ պարզ է՝ անցեք գործի։

Եվ այսպես՝ եթե դուք, ձեր երեւակայության շնորհիվ, սովորական աթոռի օգտագործման տարբերակների քանակը մոտեցրել եք 48-ի, ապա հրաշալի է. դա համարվում է գերազանց արդյունք։

Եթե ձեր տարբերակների թիվը հասնում է 36-ի՝ լավ արդյունք է, իսկ միջին արդյունք է համարվում 24-ի մոտ տարբերակը։

Եվ վերջում՝ եթե ձեր «քրտնաջան աշխատանքի» արդյունքում տարբերակներ եք առաջարկում միայն «12 աթոռի» համար, ապա ձեր երեւակայությունը թույլ է. այն զարգացնելու եւ վարժեցնելու կարիք ունի։

Վարժեցրե՛ք ձեր երեւակայությունը եւ մի՛ ընկճվեք. չէ՞ որ որոշիչ կարող է լինել անգամ «1 աթոռի» տարբերակը եւ շատ թանկագին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել