Նրանք գեղեցիկ են, հմայիչ եւ իմաստուն: Բրիտանական «Նաթս» տաբլոիդը պարբերաբար կազմում է ֆուտբոլային աստղերի ամենասեքսուալ կանանց վարկանիշային իր ցուցակը: Ստորեւ ներկայացվող լուսանկարներից կարելի է ենթադրել, որ կաշվե գնդակի հանրահայտ վարպետները գերադասում են իրենց կողքին տեսնել թոփ-մոդելների, գեղեցիկ հեռուստահաղորդավարուհիների ՚եւ մոդայիկ երգչուհիների: Բայց պայմանով, որ նրանք մեծ կրծքեր ունենան:
Ռուսական արմատներով ֆրանսիացի թենիսիստուհի Տատյանա Գոլովինը դարձել է Լոնդոնի «Արսենալի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամիր Նասերիի մուսան: Բայց ինքն էլ աշխարհի լավագույն 50 թենիսիստուհիների ցուցակում է:
Տասը տարի առաջ մոդել Մարտա Չեկետտոն հարձակվող Լուկա Տոնիին համոզեց չհեռանալ ֆուտբոլից: Եվ իր իմաստուն ղեկավարությամբ Տոնիին հասցրեց մինչեւ Իտալիայի ազգային հավաքական:
Մի ժամանակ «Փլեյբոյ» հանդեսի արգենտինացի մոդել Եվանգելինա Անդերսոնը Դիեգո Մարադոնայի ընկերուհին էր: Բայց երբ նրանց ճանապարհները բաժանվեցին, նա երկար ժամանակ միայնակ չմնաց: Գեղեցկուհու նոր ընտրյալը հիմա մեկ այլ ֆուտբոլիստ է՝ Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Մարտին Դեմիկելիսը:
«Միլան» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ջանլուկա Ձամբրոտան եւ նրա տիկին Վալենտինան ֆուտբոլի աշխարհում ամենակայուն ընտանեկան զույգերից են: Նրանք միասին են արդեն ինը տարի, սակայն միսս «Իտալական ֆուտբոլի ամենամեծ կրծքեր» տիտղոսը Վալենտինայից դեռ ոչ ոք չի խլել:
Էրոտիկ ֆիլմերում նկարահանվող դերասանուհի Լյուսիանա Սալազարը, մինչեւ իսպանական «Բարսելոնի» լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին հասնելը, իրեն վատ չի զգացել հանրահայտ թենիսիստներ Նիկոլաս Մասուի եւ Ֆեռնանդո Գոնսալեսի գրկում: Բայց նրա 97 սանտիմետրանոց «բյուստն» ի վիճակի է նվաճել ցանկացած մարզիկի սիրտը:
Բրիտանացի մոդել Նիկոլա Տապենդենը երկար ժամանակ «Վեստ Հեմի» կիսապաշտպան Բոբի Զամորայի ընկերուհին է եղել: Երբ վերջինն ավարտեց կարիերան, Նիկոլան չցանկացավ հեռանալ ֆուտբոլային աշխարհից եւ մտերմացավ «Լիդսի» կիսապաշտպան Սայմոն Ուոլթոնի հետ: