Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստվում եմ միջազգային ասպարեզ ելնել»

Հունիս 05,2009 00:00

Չնայած կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացած չէ, այնուամենայնիվ, նվիրյալներ կան, որոնք ոչ միայն աշխատում են պահպանել եղած աննշանը, այլեւ փորձում մեր կանանց ֆուտբոլը հնարավորին չափ ճանաչելի դարձնել երկրի սահմաններից դուրս:

Նրանցից է մեր կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Նելլի Ստեփանյանը: Նա հիմա ավելի շատ զբաղվում է մրցավարությունով: Ունի հանրապետական կարգ, որին անցած տարվա դեկտեմբերին ավելացավ նաեւ միջազգայինը: Այսօր Նելլին ՈՒԵՖԱ-ի հրավերով մեկնում է Ֆրանկֆուրտ՝ մասնակցելու կին մրցավարների միջազգային սեմինարի: Վերջում սեմինարի մասնակիցները հանձնելու են համապատասխան նորմատիվներ: «Եթե ամեն բան հաջող ընթանա, արդեն միջազգային հանդիպումներ սպասարկելու իրավունք կստանամ»,- մեկնելուց առաջ երեկ «Առավոտին» ասաց Նելլի Ստեփանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել