Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Ֆրանսիա շախմատային մրցամարտ

Հունիս 05,2009 00:00

\"\"Հունիսի 24-25-ին Փարիզում արագ շախմատի մրցամարտ է անցկացվելու օլիմպիական չեմպիոն Հայաստանի ազգային հավաքականի եւ Ֆրանսիայի ընտրանու միջեւ: Կազմակերպիչը ֆրանսիական «Մոդելյեր» ընկերությունն է, որին աջակցում են երկու երկրների շախմատի ֆեդերացիաները:

Մեր երկրի շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը: Ֆրանսիան նույնպես հանդես է գալու իր մարտական կազմով: Խաղատախտակների առջեւ կնստեն Մաքսիմ Վոշյե Լագրավը, Լորան Ֆրեսինեն, Ժոել Լոթյեն, Քրիսիան Բաուերը: Վերջինը լրատվամիջոցներից մեկին ապագա մրցամարտի մասին ասել է. «Հայաստանը բացահայտ ֆավորիտն է, քանի որ հայ շախմատիստների վարկանիշային գործակիցներն ավելի բարձր են: Սակայն նմանատիպ մրցումներում կարեւորը թիմի միասնականությունն է եւ շախմատիստների մարզավիճակը: Ես հետաքրքիր ու դիտարժան պայքար եմ ակնկալում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել