Խոսքը բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպումը Երեւանին վստահելու մասին է:
AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնության ավարտից հետո բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ-Քու Վուն շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Շնորհակալություն հայտնելով մրցաշարը հիանալի կազմակերպելու, ջերմ հյուրընկալության եւ հյուրասիրության համար՝ պարոն Վուն նշում է. «Հուսով եմ, որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա ավելի բարձր մակարդակի առաջնությունների մրցավայր»: