Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկն ուզում է բռնցքամարտի պատմության նոր էջ գրել

Հունիս 05,2009 00:00

\"\"Երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը նպատակ ունի նույն հաջողությանը հասնել նաեւ թեթեւագույն քաշային կարգում: Իր այս ծրագրերի իրականացմանը նա ձեռնամուխ է լինելու հուլիսի 11-ին՝ գանացի աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտով:

«Գուցե մեկ տարի մնամ այս քաշային կարգում, որպեսզի միավորեմ բոլոր գոտիները,- լրագրողներին հայտարարել է վանաձորցին:- Սակայն հետագայում քաշս էլի կբարձրացնեմ, որպեսզի այնտեղ էլ բոլոր տիտղոսները նվաճեմ: Ցանկանում եմ մտնել բռնցքամարտի պատմություն, որպեսզի ինձ հիշեն ոչ միայն այնքան ժամանակ, քանի դեռ ռինգ եմ մտնում: Ասում են, թե ուժերս չեն բավականացնի թեթեւագույն քաշային կարգում մենամարտելու համար: Եվ հենց այդ նպատակով եմ Ամերիկայում մարզվում, որպեսզի ապացուցեմ, որ բավականաչափ ուժ ունեմ: Բոլորին է հայտնի, որ ձախ ձեռքիս հարվածն ավելի ուժեղ է: Հիմա մարզումային մարտերի ժամանակ ուշադրություն եմ հատկացնում աջիս հարվածներին: Եվ արդեն զգում եմ, որ այն ավելի հուժկու է հարվածում: Դա ինձ ասում են նաեւ մարզումային մրցակիցներս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել