Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում երեկ սկսվեցին Եվրոպառլամենտի ընտրությունները, որոնք անց են կացվելու Եվրոպայի 27 երկրներում՝ հունիսի 4-ից մինչեւ հունիսի 7-ը: Ակնկալվում է, որ այս տարի Եվրախորհրդարանի ընտրություններում կլինի ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն: Այդ պատճառով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եվրոպացիներին կոչ են արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին: