Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԻՆԸ ՏԱՐԻ ԱՆՑ

Հունիս 05,2009 00:00

\"\"
\"\"

Այս տարվա ապրիլին Կուրսկի մարզի Վոլոկնո ավանի մերձակայքում պատահաբար հայտնաբերվել են դեռես 2000 թվականի հուլիսին անհայտ կորած չորս դպրոցական աղջիկների կմախքացած դիակները: Մարզի իրավապահները վերսկսեցին ինը տարի առաջ սառեցված գործի քննությունը եւ պարզեցին, որ աղջիկները դարձել էին դաժան սպանության զոհ: Չորս պատանի եւ չորս աղջիկ հանդիպել էին անտառում՝ հարաբերություններ պարզելու համար: Խոսակցությունը չէր կայանում, եւ երիտասարդներից մեկը գործի դրեց բռունցքները: Այնուհետեւ, բոլորի աչքի առաջ բռնաբարեց իր ընկերուհուն: Մնացած աղջիկները սկսեցին վախեցած գոռալ, որ ամեն ինչ կպատմեն ծնողներին: Դա էլ որոշեց նրանց ճակատագիրը: Տղաները սկզբից ծեծեցին, այնուհետեւ խեղդեցին նրանց: Այդ ամենի մասին խոստովանական ցուցմունքներ տվեց տղաներից մեկը: Սակայն հանցագործները, ըստ երեւույթին, չեն կանգնի դատարանի առաջ: Խնդիրն այն է, որ հանցագործության վաղեմության ժամկետն անցել է. ըստ ՌԴ օրենսդրության, անչափահասների համար այն կազմում է մեկ տարի: Հանցագործությունը կատարելու պահին երեք կասկածյալները դեռեւս 17 տարեկան էին, իսկ մեկը՝ 13: Զոհերի հարազատները ցնցված են այն հանգամանքից, որ տարիներ շարունակ ապրել են մարդասպանների կողքին, որոնք հմտորեն կոծկում էին իրենց հանցագործությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել