Լրահոս
Օրվա լրահոսը

3,5 միլիոն դրամ վարկ կտան

Հունիս 05,2009 00:00

Կառավարությունը փոխել է այն որոշումը, համաձայն որի՝ 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորում է պետությունը: «Կարիքավորների» ցանկն ընդլայնվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնեսի զարգացման տնօրեն, ծրագրի կոորդինատոր Գեւորգ Գոյունյանն «Արմինֆոյին» ասել է, թե 2009 թվականին գյուղական համայնքների զարգացման «Թուրփանջյան» ծրագրի ֆինանսավորումը կկազմի $500 հազար: Ծրագիրն անցկացվելու է Շիրակում, Տավուշում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում: Առաջին փուլում բնակչությունից բիզնես-առաջարկներ կընդունվեն, ապա կընտրվեն ամենաիրական նախագծերը, որոնց հեղինակների համար բիզնես-դասընթացներ կկազմակերպվեն, վերջում իր խոսքը կասի մրցութային հանձնաժողովը, որում ընդգրկված են բանկերի եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներ: Հավանություն ստանալու դեպքում ծրագիրը կֆինանսավորվի: Կտրամադրվեն մինչեւ 3,5 միլիոն դրամ վարկեր՝ առանց գրավի, մոտ 6% տոկոսադրույքով, մինչեւ 3 տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել