Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ներդրվելու է հարկային ստուգումների նոր քաղաքականություն: Այդ մասին փաստաթուղթը երեկ հաստատվել է կառավարության նիստում:
Ըստ վարչապետի, փաստաթուղթը հնարավորություն կտա հարկային ստուգումները կառուցել վերլուծության եւ ռիսկային չափանիշների հիման վրա. «Կարեւորագույններից մեկը համարվող այս փաստաթուղթը հանդիսանալու է ոլորտի բարեփոխումն իրականացնելու հիմքը։ Եվ քանի որ այս փոփոխությունը որոշակի իմաստով կարող է համարվել խստացում, այն կիրառվելու է 2011-ի հունվարից»։
Նշենք, որ այս տարվա հունիսի 1-ից մինչեւ 2011-ի հունվարի 1-ը հենց այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ՓՄՁ-ները ազատվում են տեսչական ստուգումներից, բայց ոչ՝ հարկային: