«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ ՊետրոսՄակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործով դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Հայցն այժմ նախապատրաստման փուլում է, թարգմանչական աշխատանքն է արվում: Հաջորդ ամսվա ընթացքում մեր հայցը կմուտքագրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը դատապարտվել է 3, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը՝ 2,5 տարվա ազատազրկման, իսկ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանը պայմանականորեն է դատապարտվել 2008-ի փետրվարի 19-ին թիվ 34/06 տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին իբր խոչընդոտելու համար: Մասնավորապես Պետրոս Մակեյանն, ըստ առկա տեսագրության, այսպես էր խոչընդոտել. ՏԸՀ նախագահ Սիլվա Հովհաննիսյանին ասել էր, որ եթե աջակցեն լցոնմանը՝ «Առաջին պատասխանատուն կլինեք հանձնաժողովի նախագահն ու անդամները»: