Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԱՄՈՒՍՆՈՒՆ ԴԵՄ Է

Հունիս 04,2009 00:00

Ի պաշտպանություն Թեղուտի անտառների՝ բնապահպանների հավաքագրած 5000 ստորագրություններին նախօրեին Հաղթանակի զբոսայգում միացել են նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Նրանց Թեղուտի պաշտպանները «բռնացրել» են մի միջոցառման ժամանակ: «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամները, մոտենալով Ռ. Սարգսյանին եւ Բ. Քոչարյանին, կոչ են արել, որ ստորագրեն դիմումի տակ, ինչին ներկա եւ նախկին նախագահների տիկնայք մեծ պատրաստակամությամբ եւ սիրով համաձայնել են։ Այս մասին երեկ լրագրողներին վստահեցրեց «Էկո դար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանը: Նրա խոսքերով՝ «Փաստորեն, ՀՀ առաջին տիկինն իր ամուսնու կարծիքին դեմ է»: Ըստ պարոն Սավզյանի, ստորագրահավաքով դիմելու են ՀՀ նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, ինչպես նաեւ արդեն դիմել են ՎՏԲ բանկի Ռուսաստանի տնօրենին, սակայն պատասխան չեն ստացել. «Մենք՝ ՀՀ քաղաքացիներս եւ բնակիչներս, պահանջում ենք անմիջապես չեղյալ հայտարարել Լոռու մարզում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման նախագիծը եւ դադարեցնել բոլոր նախապատրաստական աշխատանքները»։

Երեկ լրագրողների հետ հանդիպել են նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, փաստաբան Հայկ Ալումյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը: Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ պայքարողները պատրաստվում են հայց ներկայացնել դատարան, ըստ նրանց՝ հայցը համարյա ամբողջությամբ պատրաստ է: Փաստաբան Հայկ Ալումյանի վստահեցմամբ՝ դեռեւս 2001թ. ընդունվել են մի շարք վարչական ակտեր, որոնց ընդունման կարգի մեջ ներպետական, միջազգային պայմանագրերի եւ սահմանադրության խախտումներ են կատարվել:

ԱԺ պատգամավոր Զ. Փոստանջյանի կարծիքով, եթե շահագործվի Թեղուտի հանքավայրը, կշահագործվեն նաեւ ուրանի հանքավայրերը, որը մահացու է պետության եւ ժողովրդի համար: Եթե տեղական դատարաններում չլուծվի հարցը, իրենք դիմելու են նաեւ միջազգային դատարաններ՝ պահանջելով անվավեր ճանաչել վարչական ակտերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930