Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՑԻԿ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ

Հունիս 04,2009 00:00

Մեր հարեւան հանրապետությունը, պարզվում է, բացի հայկական հողերից, հավակնություններ ունի նաեւ ռուսաստանյան տարածքների նկատմամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» «թեժ գծին» ուղղված նամակում այս առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել մի խումբ ռոստովցիներ:

https://www.baku.ru/cmm-glr-list.php?cmm_id=564&id=87106. այս լինքում կարելի է տեսնել մի փոստային բացիկ, որտեղ պատկերված շենքերն ու տրամվայը առաջին հայացքից ոչ մի ինտրիգ էլ չեն պարունակում: Սակայն բացիկի վերեւում գրված է՝ Азербайджан, Нахичевань, сквер Л. Толстого, Галерея: Баку и Азербайджан.

«Ցանկացած ռոստովցի, տեսնելով այս բացիկը, անվարան կասի, որ պատկերվածը 1900 թվականին հայ ճարտարապետ Թուրփախյանի կողմից կառուցված Նոր Նախիջեւանի հայկական թատրոնն է (Нахичеванский-на Дону армянский театрիսկ դրա կողքին՝ օրիորդաց հայկական գիմնազիայի շենքը՝ կառուցված 1912-ին, որ Շիլդյանների ընտանիքի սեփականությունն է: Եվ հանկարծ, օրը ցերեկով, այս բացիկի վրա ադրբեջանական կայքում հայտնվում է Азербайджан, Нахичевань մակագրությունը»,- ասվում է նամակում: «Ի՞նչ է սա, Ադրբեջանի կողմից Ռուսաստանի նկատմամբ տարածքային հավակնությո՞ւն»,- հարց են հղում ռոստովցիները:

Այստեղ մի կարեւոր փաստ էլ կա: Բացիկից երեւում է, որ այն 20-րդ դարասկզբի պատկեր է. այդ են վկայում նաեւ կայքի քննարկումները տվյալ բացիկի շուրջ, իսկ այդ ժամանակ, ինչպես նկատում են մեր նամակագիրները, «ադրբեջանական» Նախիջեւանի փողոցներում տրամվայներ չէին կարող լինել… փոխադրամիջոցներն այնտեղ…ավանակներն էին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930