Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամն ու Պավլիկը կհանդիպեն 2010-ի հունվարի՞ն

Հունիս 04,2009 00:00

Միջին քաշային կարգում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոններ Արթուր Աբրահամի եւ Կելլի Պավլիկի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցություններին քաջատեղյակ աղբյուրները «BoxingScene» հանդեսի աշխատակցին տեղեկացրել են, որ կողմերը հույս ունեն երկար սպասված մենամարտը կազմակերպել 2010 թվականի սկզբին:

Նախապես այդ մենամարտի անցկացումը նախատեսված էր այս տարվա վերջին, սակայն լրացուցիչ գործոնները խանգարում են դրան: Նախ Աբրահամն ու Պավլիկը պետք է գոտիները պաշտպանեին հունիսի 27-ին, որից հետո նախապատրաստվեին գոտիների միավորմանը: Սակայն ամերիկացու եւ Սերխիո Մորայի մենամարտը հետաձգվեց եւ «Top Rank» պրոումոթերական ընկերությունում Պավլիկի պրոումոթերներն աշխատում են մարզիկի համար մարտ կազմակերպել այս տարվա սեպտեմբերին:

«Sauerland Event»-ի անդամ Աբրահամի պրոումոթերական ընկերությունը նախապատրաստվում էր պարտադիր հավակնորդ Ջովաննի Լորենցոյի հետ մարտին, սակայն վերջինիս ներկայացուցիչները դրա համար չափազանց մեծ հոնորար են պահանջել, ինչի հետեւանքով կազմակերպիչը ստիպված էր նոր մրցույթ հայտարարել: Աբրահամը հունիսի 27-ին Լորենցոյի փոխարեն հանդիպելու է Միխար Օրալի հետ (այդ մասին «Առավոտն» արդեն տեղեկացրել է), որից հետո միայն՝ Լորենցոյի հետ գոտու պարտադիր պաշտպանությանը, որը, հնարավոր է, կկայանա սեպտեմբերին: Եթե հաջողությունը երկու չեմպիոններին էլ ուղեկցի, Աբրահամ-Պավլիկ մենամարտը կկայանա եկող տարվա հունվարին կամ փետրվարին:

«AllBoxing»-ը տեղեկացնում է, որ Աբրահամն ու Օրալը Բեռլինում հասցրել են համատեղ ասուլիս անցկացնել՝ կապված հունիսի 27-ին կայանալիք իրենց մենամարտի հետ:

Ապագա մրցակիցները իրենց պրոֆեսիոնալ կարիերան Գերմանիայում միասին են սկսել, դրա համար էլ արտահայտություններում եղել են զուսպ: «Հաճույքով տեղեկացա, որ հանդիպելու եմ Արթուրի հետ,- ասել է Միխար Օրալը:- Մենք միասին ենք սկսել ու իրար շատ լավ գիտենք: Անգամ ժամանակին մարզումային մրցակիցներ ենք եղել: Հիմա առնականացել ենք: Արթուրը դարձել է աշխարհի չեմպիոն: Ես էլ եմ շատ բանի հասել: Աբրահամը գոտու պաշտպանության վերջին մենամարտն անցկացրել է 2007-ին՝ 11-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով Խորեն Գեւորին: Այնպես որ, բռնցքամարտիկի նրա որակները թերագնահատել չի կարելի»:

Աբրահամն իր հերթին հայտարարել է, որ «Max Schleming Halle»-ու Օրալի հետ կայանալիք մարտին ամենայն լրջությամբ է նախապատրաստվում: «2003-2004 թվականներին մենք միասին Քյոլնում էինք ու լավ էինք վերաբերվում միմյանց: Բայց խաբած կլինեմ, եթե ասեմ՝ հաղթել չեմ ցանկանում: Մենք երկուսս էլ մարզիկ ենք ու մեր գործն ենք անում: Մենամարտից հետո մեր հարաբերությունները կմնան նախկինի պես»,- ասել է աշխարհի չեմպիոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930