Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակը «Վանկուվեր 2010»-ն է

Հունիս 04,2009 00:00

Գեղասահքից Հայաստանի առաջատար մենասահորդներ Անի եւ Գեղամ Վարդանյաններն իրենց անձնական մարզիչ Արմեն Ասոյանի հետ ուսումնամարզական հավաքի են մեկնել ԱՄՆ, որտեղ մինչեւ հունիսի 20-ը նախապատրաստվելու են սեպտեմբերին Գերմանիայի Օբերդորֆ քաղաքում կայանալիք «Վանկուվեր 2010» ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին: Անին ու Գեղամը մարզվելու են հանրահայտ մասնագետ Ռաֆայել Հարությունյանի գլխավորությամբ, որը մարզաձեւին տվել է գեղասահքի այնպիսի աստղեր, ինչպիսիք են ճապոնուհիներ՝ օլիմպիական խաղերի չեմպիոն Միշել Քվանը, աշխարհի չեմպիոններ Ասադան, Ջեֆրի Բաթլը (Կանադա) եւ ուրիշներ: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ Ռաֆայել Հարությունյանը իր նախկին սան Արմեն Ասոյանի հետ միասին աշխատելու է մարզիկների վարպետությունը հղկելու ուղղությամբ: Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր ձեռք բերելու համար Գեղամից եւ Անիից պահանջվելու է Օբերդորֆում տեղ զբաղեցնել 1-6-րդ հորիզոնականներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել