Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄ՝ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՊԱՌԼԱՄԵՆՏՈՒՄ

Հունիս 04,2009 00:00

Մոլդովայի պառլամենտում կրկին տապալվեցին նախագահի ընտրությունները, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ճիշտ ինչպես նախորդ անգամ՝ մայիսի 20-ին, հունիսի 3-ին կայացած քվեարկության ժամանակ էլ մասնակցել են միայն իշխող Կոմունիստական կուսակցության 60 անդամները, իսկ ընդդիմությունը նորից բոյկոտի է ենթարկել ընտրությունները: Հիշեցնենք, որ Մոլդովայում երկրի նախագահին ընտրում են պատգամավորները, եւ ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է առնվազն 61 ձայն:

Մայիսի 20-ին էլ նույն սցենարով ընտրությունները չկայացան: Կոմունիստները հույս ունեին, որ երկու շաբաթվա ընթացքում կկարողանան ընդդիմությունից գոնե 1 պատգամավորի իրենց կողմը թեքել, սակայն, ինչպես պարզվեց՝ իզուր:

Սահմանադրությունը նախատեսում է, որ այս պարագայում, երբ երկու անգամ անընդմեջ նախագահի ընտրությունները տապալվում են, խորհրդարանը ցրվում է եւ անց են կացվում նոր պառլամենտական ընտրություններ, ինչին էլ ձգտում է ընդդիմությունը՝ համարելով, որ այս պառլամենտը լեգիտիմ չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել