Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ

Հունիս 04,2009 00:00

2009-ի ապրիլին ամերիկացիները սոցիալական կայքերում կրկնակի շատ ժամանակ են ծախսել, քան 2008-ի ապրիլին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Nielsen online ընկերության անցկացրած հետազոտությանը հղում կատարելով՝ Reuters-ը տեղեկացնում է, որ Facebook սոցիալական ցանցում այս տարվա ապրիլին ամերիկացիները անցկացրել են 13,9 մլրդ րոպե, ինչը 700%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից՝ 1,7 մլրդ րոպե: Փոխարենը MySpace-ը մեկ տարվա ընթացքում կորցրել է իր հետաքրքրությունը ամերիկացիների համար: Նախորդ տարվա 7,3 մլրդ րոպեի փոխարեն այս տարի այս կայքում ԱՄՆ բնակիչները եղել են ընդամենը 4, 97 մլրդ րոպե:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել