Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթյուն՝ Ստամբուլում

Հունիս 04,2009 00:00

Չորեքշաբթի, հունիսի 3-ին, Ստամբուլի սրճարաններից մեկում պայթյուն տեղի ունեցավ, տեղեկացրեց AFP ընկերությունը: Արտակարգ պատահարը եղել է Բակիրյան շրջանում, որը գտնվում է քաղաքի եվրոպական մասում:

Ստամբուլի նահանգապետ Մուամմար Գյուլերը հայտարարել է, որ պայթյունի արդյունքում 3 մարդ վիրավորվել է: Սրճարանի տերը, նրա դուստրն ու հաճախորդը հոսպիտալացվել են: Շինությանը լուրջ վնաս է հասցվել: Նահանգապետը հերքել է վարկածը, որ ահաբեկչություն է տեղի ունեցել: Նրա խոսքերով՝ պարզվել է, որ պայթել է գազի բալոնը: Մինչ այդ, այդ նույն վարկածը առաջ են քաշել տեղում աշխատող հրշեջները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել