Այս տարվա հունվար-ապրիլի ընթացքում Հայաստանում գրանցվել է ամենացածր գնաճը՝ ԱՊՀ երկրների թվում: Գնաճի ցուցանիշը մեր երկրում 2,3% է: Ընդ որում, ԱՊՀ երկրների գնաճի միջին ցուցանիշը 14% է: Ըստ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական ցուցանիշների, ամենաբարձր գնաճը գրանցվել է Ուկրաինայում՝ 19,1%, ապա Ղազախստանում՝ 15,3%, Ռուսաստանում՝ 13,6%, Տաջիկստանում՝ 10%: Այս մասին տեղեկացնում է «panorama.am»-ը:
Հայաստանում այս տարվա չորս ամիսների ընթացքում տնտեսական անկումը կազմել է 9,7%, Ռուսաստանում՝ 9,8%:
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում տնտեսական զգալի աճ է արձանագրվել Ուզբեկստանում՝ 7,9%: Դրական ցուցանիշներ են արձանագրվել նաեւ Ադրբեջանում, Տաջիկստանում, Վրաստանում, Բելառուսում եւ Ղրղըզստանում:
ԱՊՀ բոլոր երկրներում գրանցվել է արդյունաբերական արտադրության ծավալների անկում: ԱՊՀ-ում անկման միջին ցուցանիշը կազմում է 16%: Հայաստանում այդ ցուցանիշը նվազել է 11,1%, իսկ Ռուսաստանում՝ 14,9%: