Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտքերը փակել են

Հունիս 04,2009 00:00

3 ամսվա ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամբողջովին մարել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված՝ $10 մլն վարկը: Նշենք, որ վարկը տրամադրվել էր տնտեսական ճգնաժամից տուժած գործարանի վնասը վերականգնելու համար: Գործարանի աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 215 հազար դրամ: Ինչպես հավաստիացրել էր գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, կառավարության աջակցության շնորհիվ իրենք կկարողանան 75%-ով ավելացնել մոլիբդենի, իսկ 35%-ով՝ պղնձի արտադրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել