Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻ» ԱՐՁԱԳԱՆՔԸ

Հունիս 04,2009 00:00

Ի պատասխան մեր թերթի մայիսի 30-ի համարում տպագրված «Ժողովրդահաճո քա՞յլ, թե՞ իրական մտահոգություն» հրապարակման, որում ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը որոշ գնահատականներ էր տվել «Գլենդել Հիլզ» կազմակերպությանը, երեկ այս ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էդուարդ Մելիքյանից ստացել ենք հետեւյալ արձագանքը. «Հարգելով մարդու խոսքի ազատության իրավունքը, մասնավորապես, որ միգուցե ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության առնչությամբ վերապահումներ ունի, թեկուզ մենք համամիտ չենք այդ կարծիքին, միեւնույն ժամանակ, մենք ցավում ենք, որ օգտվելով խոսքի ազատության իրավունքից՝ մարդիկ տարածում են կեղծ եւ իրականության հետ առնչություն չունեցող տեղեկություններ: Առավել ցավալի է, երբ դա արվում է քաղաքական գործչի կողմից, ինչը ոչ միայն վնասում է մեր ընկերության բարի համբավը, այլ նաեւ երկրին՝ ընդհանրապես: Իսկ եթե քաղաքական գործիչը հայտարարություն անելուց առաջ իրեն մի փոքր նեղություն տար եւ ուսումնասիրեր բաց աղբյուրները, կհամոզվեր, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունն արդեն երկու տարի է, ինչ խոշոր հարկատուների ցանկում է, որտեղ ընկերությունները հայտնվում են բացառապես իրենց վճարած հարկերի մեծությունների հիման վրա: «Գլենդել Հիլզը», հանդիսանալով Հայաստանում խոշորագույն կառուցապատող ընկերություններից մեկը՝ իր շուրջ 5 տարվա բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում կառավարական եւ գործարար շրջանակներում, ինչպես նաեւ սպառողների շրջանում վայելում է անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի վստահելի գործընկերոջ համբավ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել