ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել է, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը, ըստ էության, ձախողվել է. «Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից՝ փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք՝ առանց որի ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին եւ, ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»,- գնահատելով Փաստահավաք խմբում ստեղծված իրավիճակը, նշել է Սամվել Ֆարմանյանը՝ «Ազատություն» ռադիոկայանին ուղղված իր նամակում: