Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻ՞Ց ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Հունիս 04,2009 00:00

\"\"

Երեկ Հայ ազգային կոնգրեսը անդրադարձել է Երեւանի ավագանու մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրություններին ու արձանագրել, որ դրանց ընթացքում, նախընտրական ժամանակաշրջանում «Հայաստանում կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն», որին մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները՝ ավանդական դարձած մեթոդներով, «այլեւ ամբողջատիրական (տոտալիտար) մեթոդներով դրան է ծառայեցվել ողջ պետական համակարգը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համակարգմամբ»: ՀԱԿ-ի դիտարկմամբ, անցած ընտրությունների ընթացքում կիրառված ընտրակեղծիքների տեխնոլոգիաները ապացուցում են, որ Հայաստանում «ստեղծվել է դեմոկրատական ֆասադով քրեապետական ամբողջատիրական պետական համակարգ: Երկրի վարչախումբը, ըստ էության, վերածվել է խունտայի, որը պետական իշխանության լծակների եւ քրեական աշխարհի միաձուլմամբ ստեղծել է համատարած ահաբեկման մի ապարատ, որն այսօր կարողանում է ազդել ցանկացած ընտանիքի վրա»: Կոնգրեսը միաժամանակ «երկրի բոլոր դեմոկրատական քաղաքական ուժերին» կոչ է արել համախմբվել «ժողովրդավարության հաստատման համար մղվող պայքարում»: Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ չի բացառել, որ Կոնգրեսը կարող է առաջիկայում հասարակությանը քաղաքացիական անհնազանդության կոչով դիմել՝ ասելով, որ «միշտ քննարկվել է համատարած քաղաքացիական շարժում ձեւավորելու հնարավորությունը»՝ առավել եւս, որ իշխանությունը հստակ հասկացրել է ժողովրդին, որ ռեժիմի հետ քվեաթերթիկով չպետք է խոսել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել