Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ «ՀԱԽՈՒՀԱՇԻՎ»

Հունիս 03,2009 00:00

«Նոյյան տապանը» տեղեկացնում է, որ երեկ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախագծի նախնական քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ գիտության եւ կրթության բնագավառներին ՀՀ 2008թ. պետբյուջեով նախատեսված միջոցներն ամբողջությամբ տրամադրվել են: ԿԳՆ-ի կողմից իրականացված 53 ծրագրերի համար տրամադրվել է 109,8 մլրդ դրամ, որից 6,8 մլրդ դրամը՝ գիտության ոլորտի համար: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը տեղեկացրեց, որ գիտությանը տրամադրված գումարների մի մասը տնտեսվել է գիտական կադրերի պատրաստման գումարների ոչ լրիվ իրացման, ասպիրանտուրայի տեղերի մի մասի չօգտագործման եւ ՀՀ տարածքում գործուղումների համար նախատեսված գումարների տնտեսման հաշվին: Կրթությանը հատկացված 103,5 մլրդ դրամից համապատասխանաբար՝ 53,7 մլրդ դրամ, 14,9 մլրդ դրամ եւ 27,7 մլրդ դրամ, ուղղվել է տարրական, հիմնական եւ միջնակարգ կրթության ծախսերին: 2008թ. ուսուցիչների միջին աշխատավարձը կազմել է 90,6 հազար դրամ, իսկ վարչական անձնակազմինը՝ 136 հազար դրամ:

Լինսի հիմնադրամի միջոցներով «Կրթական հաստատությունների վերանորոգում» ծրագրով ծախսվել է 1,7 մլրդ դրամ: Նախնական եւ միջին մասնագիտական կրթության ծախսերը կազմել են 3,9 մլրդ դրամ: Բարձրագույն կրթության բնագավառում ծախսերը կազմել են 6,7 մլրդ դրամ, այդ թվում՝ 6,1 մլրդ դրամ՝ բարձրագույն մասնագիտական, 560 մլն դրամ՝ հետբուհական մասնագիտական կրթության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել