Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՆՆԵՐ՝ ՖՈՒՏԲՈԼԻ ԽԱՂԱԴԱՇՏԻ ՏԱԿ

Հունիս 03,2009 00:00

«Շտուտգարտ» ֆուտբոլային ակումբին պատկանող «Mersedes-Benz-Arena» ստադիոնի հիմնանորոգման ժամանակ շինարարները խաղադաշտի տակ հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած 18 ական:

Իհարկե՝ ականները տեղափոխվել եւ վնասազերծվել են, չնայած մասնագետները պնդում են, որ դրանք ոչ մի վտանգ չեն ներկայացրել: Այդուհանդերձ, համապատասխան ատյանները մտավախություն ունեն, որ ստադիոնի տարածքում կարող են էլի ականներ լինել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1933 թվականին կառուցված ստադիոնի տարածքում գործարանային մի մասնաշենք է եղել, որը 1944-ին ռմբակոծել են դաշնակիցները:

«Mersedes-Benz-Arena»-ն հիմնանորոգման պլանով պետք է վերածվի զուտ ֆուտբոլային ստադիոնի: Նախատեսվում է, որ խաղադաշտը պետք է իջնի 1,3 մետր: Դրա համար էլ շինարարները հողը երկու մետր խորությամբ հանում են: Դրա հաշվին նստելատեղերի քանակն ավելանալու է՝ 50-ից հասնելով 60 հազարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել