Հայ շախմատիստները, անկախ տարիքից եւ բնակության վայրից, շարունակում են հաջող հանդես գալ ամենատարբեր մակարդակի մրցաշարերում: «Գյումրի- 2009» միջազգային մրցաշարում Արթուր Չիբուխչյանը երրորդ անգամ գրոսմայստերի նորմա լրացրեց: Ամերիկահայ ՖԻԴԵ-ի վարպետ Մովսես Մովսիսյանը Օկլահոմա նահանգի Սթիլուոթեր քաղաքում անցկացված բաց առաջնությունում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր եւ 77 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը:
Հայ պատանի շախմատիստները մեծ հաջողության հասան Բեյրութում ավարտված Լիբանանի պատանիների եւ աղջիկների առաջնությունում: Հ.Մ.Ը.Մ. ակումբի անդամներ Ռազմիկ Օգնայանը (Մ18), Ժիրայր Օգնայանը (Մ20), Քրիստել Հովսեփյանը (Մ10) եւ Մեղրի Կիրակոսյանը (Մ18) դարձան չեմպիոններ, Հրակ Գլըպոզյանը (Մ12) եւ Նարեկ Նաջարյանը (Մ14) նվաճեցին երկրորդ, իսկ Կարեն Խալոյանը (Մ8), Կարո Խավլուջյանը (Մ12) եւ Հովսեփ Նաջարյանը (Մ16) երրորդ մրցանակներ: Այս տեղեկությունները հրապարակել է «Շախմատային Հայաստան» հանդեսը: