Լրահոս
Օրվա լրահոսը

Խանգարել է աղոթքի՞ն

Հունիս 03,2009 00:00

Երեկ Երուսաղեմում ձերբակալվել է մի հրեա, որը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կրակել եւ վիրավորել է մի քաղաքացու: Ցուցմունք տալիս նա խոստովանել է ոստիկաններին, որ մինչ այդ հասցրել է եւս մեկ հոգու սպանել: Ենթադրվում է, որ նրա առաջին զոհն արաբ էր, որը նրան էր մոտեցել աղոթքի ժամանակ: Կասկածյալը որոշել էր, որ իր կյանքին վտանգ է սպառնում, եւ «զուտ ինքնապաշտպանական» մղումով սպանել էր արաբին:

Այնուհետեւ նրան հարեւան փողոցում մոտեցել է մի հրեա եւ ծխախոտ խնդրել, որի հետեւանքով դարձալ է հանցագործի երկրորդ թիրախը: Սակայն, ստանալով բազմաթիվ վնասվածքներ, հրեան, այնուամենայնիվ, ողջ է մնացել: Ոստիկանությունը հետազոտում է այդ հանցագործության տարբեր շարժառիթները, այդ թվում նաեւ՝ հոգեբանական:

Ձերբակալելուց հետո կասկածյալին ենթարկել են հոգեբանական փորձաքննության: Պարզվել է նաեւ, որ նա ուներ զենք կրելու թույլտվություն: Հարցաքննության ժամանակ ձերբակալվածը հայտնել է, որ ուզում էր սպանել երեք հոգու, սակայն մի կրակոցը վրիպել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել