Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական բեռները չեն վնասվել

Հունիս 03,2009 00:00

Նախօրեին Վրաստանի Ինգիրի գյուղի մոտ պայթեցվել է Թբիլիսի-Զուգդիդի երկաթգծի մի հատվածը: Այս առնչությամբ «Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի քարտուղար Վահե Դավթյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ «պայթեցված հատվածը բոլորովին այլ ճյուղ է եւ մեզ հետ ոչ մի կապ չունի: Այդ տարածքով մեր երկաթուղին բեռներ չի տեղափոխում, քանի որ այն դեպի Աբխազիա տանող հատվածն է»: Վ. Դավթյանի ներկայացմամբ. «Մեր բեռներին ոչ մի վտանգ չի սպառնում: Դրանք, համաձայն գրաֆիկի, ճիշտ ժամանակին կլինեն Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել