Այս շաբաթ Հայաստանում հաստատված մեկ գրամ ոսկու պաշտոնական գինը գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 29,2 %-ով, մինչեւ՝ 11 հազար 371 դրամ: «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի ՀՀ պետական գանձարանի» տեղեկացմամբ, անցյալ շաբաթվա համեմատությամբ, այս շաբաթ ոսկու գինը աճել է 1,5%-ով: Այս մասին տեղեկացնում է «Արմինֆոն»: Աղբյուրի փոխանցմամբ, 1 գրամ արծաթի գինը մեկ տարվա ընթացքում աճել է 3,4 %-ով, իսկ անցյալ շաբաթվա համեմատությամբ՝ 3,8%-ով, հասնելով մոտ 176 դրամի: Միաժամանակ, մեկ գրամ պլատինի գինը տարվա ընթացքում նվազել է 33 %-ով, մինչեւ՝ 13 հազար 578 դրամ: Տարեսկզբի համեմատությամբ, Հայաստանում մեկ գրամ ոսկին թանկացել է 32,3%-ով, իսկ արծաթը՝ 64%-ով: