Լրահոս
Օրվա լրահոսը

Ճգնաժամը Էռնեկյանին չի խանգարում

Հունիս 03,2009 00:00

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, արգենտինահայ գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանի՝ Հայաստանում նախաձեռնած բոլոր ծրագրերը բնականոն ընթացքի մեջ են: Նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, այս մասին հավաստիացրել է Է. Էռնեկյանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը` գործարարը նշել է, որ իրենք այս ոլորտում կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, մշակության եւ ոռոգման նոր եղանակներ: Է. Էռնեկյանը նախագահին տեղեկացրել է նաեւ Հայաստանի բանկային ոլորտում եւ «Հայփոստ» ընկերությունում իրականացվող ծրագրերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել