Լրահոս
Օրվա լրահոսը

8 ֆիլմ՝ «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին

Հունիս 02,2009 00:00

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ փաստավավերագրական ֆիլմերի ցուցադրություն: Կինոգետ Նարինե Ջրբաշյանի խոսքով, այդ ֆիլմերը «Հայկ» կինոստուդիայի 2007-2009թթ. արտադրություններից էին: Կինոստուդիայի նախաձեռնությամբ՝ արդեն ավանդական դարձած ֆիլմերի ամենամյա ցուցադրությունում այս անգամ ներկայացվեց 8 ֆիլմ, դրանցից 3-ը պատմական էին, 5-ը՝ դիմանկարային:

Պատմական ֆիլմեր էին՝ Տիգրան Մեծի մասին պատմող «Հայաստանը ՔԱ 1-ին դարում», Թորոս Ռոսլինի հետքերով գնացող եւ մեր նախնիների պատգամներն ու խորհուրդներն արդիականացնող համանուն ֆիլմը եւ 21-րդ դարի վանդալների մասին պատմող «Ցեղասպանությունը»:

Դիմանկարային 5 ֆիլմերից կինոգետ Ն. Ջրբաշյանին հատկապես հիացրել էր դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի մասին պատմող «Անձրեւից հետո, անձրեւից առաջ»-ը: Նրա բնորոշմամբ, այդ ֆիլմերը լավագույնս բացահայտեցին հերոսներին. «Ցուցադրված յուրաքանչյուր դիմանկարային ֆիլմ նախ եւ առաջ գեղեցիկ ինքնադիմանկար էր, որտեղ տեսանելի էր յուրաքանչյուր ռեժիսորի անհատականությունը: Այս ֆիլմերը նաեւ ճիշտ կլինի համարել ֆիլմ- մտորում, որովհետեւ մտածելու տեղիք են տալիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել