Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացումները հետաձգվեցին ընտրությունների պատճառով

Հունիս 02,2009 00:00

Երեկ «Առավոտը» դժգոհություն ստացավ Երեւանի մի խումբ քաղաքացիներից, որոնք վրդովված էին, թե ընտրությունների օրը՝ մայիսի 31-ին, Երեւանի թատրոններն իրենց կանգնեցրել են փաստի առաջ: Քաղաքացի Նունե Սարգսյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնից մայիսի 31-ի համար գնել էի «Իմ զոքանչը» ներկայացման տոմս: Բայց երբ ժամը 19-ին գնացինք ներկայացման, պարզվեց, որ ավագանու ընտրությունների պատճառով բոլոր ներկայացումները հետաձգվել են: Մեզ առաջարկեցին կամ ներկայացման տոմսի գումարը ետ վերցնել, կամ առաջիկա օրերի համար այլ ներկայացում ընտրել: Գումարը ետ վերցրինք եւ փորձեցինք ներկայացում նայել այլ թատրոնում, բայց պարզվեց, որ ամենուր են հետաձգումները: Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, մի՞թե կարելի է այսպես վարվել հասարակության հետ, մեր իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարվում են»: «Առավոտն» այս առիթով պարզաբանումներ ստացավ երեւանյան տարբեր թատրոնների ղեկավարներից, ՀՀ մշակույթի նախարարությունից: Մանրամասները՝ վաղվա համարում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել