Լրահոս
Օրվա լրահոսը

Դյուժեւի սերը

Հունիս 02,2009 00:00

Հայտնի ռուս դերասան Դմիտրի Դյուժեւն ու նրա հարսնացու Տատյանան այս տարվա փետրվարի 14-ին դարձան ամուսիններ: Զույգն իրենց ամուսնության օրը պատահական չէր ընտրել, այդ օրը սիրահարների տոնն է: 29-ամյա դերասանը պատմել է, որ իր հարսնացուի հետ ծանոթացել է փակ խնջույքներից մեկի ժամանակ: Նա տեսել է անկրկնելի, գեղեցկուհի աղջկան, անմիջապես հավանել, բայց երկար ժամանակ չի համարձակվել մոտենալ նրան: Այդ օրը, արդեն շատ ուշ երեկոյան, Դիման, վախենալով այն մտքից, որ էլ երբեք չի տեսնելու գեղեցկուհուն՝ համարձակություն է ձեռք բերել ու գնացել իր ապագայի հետ հանդիպելու. մոտեցել է աղջկան, ծանոթացել ու սիրահարվել նրան: Հաջողված ծանոթությունից հետո զույգի միջեւ սիրավեպ է սկսել: Դիման այնքան է տարվել աղջկանով, որ ամեն օր աշխատանքից առաջ ու ավարտին պարտադիր հանդիպել է նրան ու նույնիսկ հանգստյան օրերն է նրա հետ անցկացրել: Դիման ասել է, որ Տատյանայի հետ հանդիպելուց հետո մի տեսակ հանգստություն է ձեռք բերել, նրա այդ խոսքերին համաձայնել են նաեւ Դիմայի ընկերները ու նույնիսկ ասել, որ մինչ սիրահարվելը իրենց ընկեր Դիման շատ նյարդային, անհնազանդ տղա էր: Դյուժեւն ասել է, որ կնոջ կողքին շատ երջանիկ է ու երբեք, ոչ մի դեպքում նրանից չի բաժանվի: Սիրահարներն իրենց հարսանիքը մեծ մասշտաբով նշելու փոխարեն՝ գերադասել են իրենց կյանքի ամենակարեւոր օրն անցկացնել ընկերական միջավայրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել