Լրահոս
Օրվա լրահոսը

Calvin Clein-ի նոր բույրը

Հունիս 02,2009 00:00

Վերջերս Calvin Clein բրենդը դերասանուհի Եվա Մենդեսին առաջարկել է իր արտադրանքը ներկայացնել համաշխարհային շուկայում ու դառնալ Calvin Clein-ի դեմքը: Ե. Մենդեսը համաձայնել է շարունակել Calvin Clein-ի այն ավանդույթը, որ վերջինիս գովազդներում միայն շքեղ կանայք են լինում: Մինչ Ե. Մենդեսը՝ հայտնի բրենդը ներկայացրել են մի շարք միջազգային ճանաչում ունեցող անձինք: Այժմ Calvin Clein-ը թողարկել է մի օծանելիք, որի անվանումը դեռեւս գաղտնի է պահվում: Ֆիրմայի սեփականատերը պլանավորել է, որ նոր օծանելիքը շուկայում կհայտնվի այս տարվա աշնանը: Ըստ ֆիրմայի ներկայացուցիչ Կեթրի Ուոլշի, իրենք հրավիրել են Մենդեսին այն պատճառով, որովհետեւ վերջինս միշտ գեղեցիկ, թեթեւ, գունավոր ու երիտասարդ կնոջ կերպարի մեջ է եւ այդկերպ նա դուր է գալիս ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց: Կ. Ուոլշի խոսքերով, Եվայի մեղմ ու քնքուշ կերպարը շատ համապատասխան է իրենց թողարկած նոր օծանելիքին, այդ պատճառով էլ դերասանուհուն առաջարկվել է դառնալ ֆիրմայի դեմքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930