Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԳԵՂ ԿԱՆԱՅՔ ՍԵՔՍՈՒԱԼ ԵՆ

Հունիս 02,2009 00:00

Կարծում է հոգեբանը եւ վստահեցնում, որ երջանկությունը ներքին եւ արտաքին աշխարհի հետ ներդաշնակ ապրելն է

Ասում են՝ մի ծնվիր գեղեցիկ, ծնվիր երջանիկ: «Երբեք չես կարող ասել, թե այս կամ այն աղջիկը երջանիկ է կամ հաջողակ, որովհետեւ գեղեցիկ է,- ասում է հոգեբան Աննա Աբրահամյանն ու շարունակում:- Երջանիկ լինելը գեղեցկության հետ բացարձակ կապ չունի: Նախ պետք է հասկանալ՝ ինչ է երջանկությունը, հետո նոր դա կապել գեղեցիկ կամ հաջողակ լինելու հետ»:

Երբեմն տարբեր հայտարարություններում կարդում ես՝ պահանջվում է գեղեցիկ արտաքինով աղջիկ, ու տվյալ հայտարարության հեղինակները հիմնականում հաշվի չեն առնում, որ իրենց հաստատությունում աշխատելու համար արտաքինը բացարձակ կապ չունի աշխատողի գիտելիքների ու իր գործում հմուտ լինելու հետ: Կամ երբեմն փողոցով քայլելիս հանդիպում ես ոչ գրավիչ արտաքինով աղջիկների՝ շատ գեղեցիկ տղաների հետ. ինքդ քեզ հարցնում ես՝ տեսնես ի՞նչ է թաքնված տգեղ աղջկա ներսում, ի՞նչն է պատճառը, որ տգեղ աղջիկներն ավելի հաջողակ են եւ երջանիկ, քան գեղեցկուհիները: Ի վերջո, գեղեցիկ կամ տգեղ լինելն ի՞նչ ազդեցություն է ունենում աղջկա կյանքում, անձնական հարաբերությունների ձեւավորվան վրա, կարիերայում եւ այլն:

Ըստ հոգեբան Ա. Աբրահամյանի, արտաքին գեղեկցություն ունենալ՝ չի նշանակում լինել կամ համարվել երջանիկ, քանի որ երջանկությունը ներդաշնակ ապրելն է ներքին եւ արտաքին աշխարհի հետ: «Մարդ, օրինակ՝ երիտասարդ աղջիկը, կարող է շատ գեղեցիկ լինել, բայց երջանիկ չլինել: Երջանիկ ես այն ժամանակ, երբ սիրված ես, երբ ամուսնանում ես սիրածդ մարդու հետ, երբ ինչ-որ նպատակ ես ունենում ու հասնում դրան, երբ ընդունվում ես շրջապատում: Յուրաքանչյուր բան մարդուն կարող է երջանկություն պագեւել, այստեղ կարեւոր է, թե ինչպես ես ընկալում դու այդ երջանկությունը: Օրինակ՝ կենցաղում կան երեւույթներ, որոնք մեզ ակնթարթային երջանկություն են պարգեւում, նույնիսկ այն, որ դու ապրում ես այս կյանքում, դա արդեն երջանկություն է,- ասում է Ա. Աբրահայանն ու հավելում,- երջանկությունը յուրովի է, զուտ անհատական երեւույթ: Իմ համոզմամբ, ամենամեծ երջանկությունն այն է, երբ քեզ հասկանում են, հասարակության, շրջապատի կողմից ընդունված ես լինում»:

Արտաքինի առումով էլ նշեց. «Կան զույգեր, որոնց երբեմն կողքից նայում ես ու տեսնում, որ բացարձակ անհամապատասխան են, բայց՝ շատ երջանիկ: Նայելով նրանց ասում ես՝ ինչ անհամապատասխան են, տեսնես ինչպես է այս տղան այդ աղջկան ուզել… կամ հակառակը: Բայց հնարավոր է, որ նրանք նույն հայացքներն ունեն, նույն հետաքրքրությունները: Եթե տվյալ մարդիկ միասին իրենց լավ են զգում, արտաքին գեղեցկությունն այստեղ արդեն ուժ չունի»: Հոգեբանը նշում է, որ արտաքին գեղեցկությունը տարիների ընթացքում կորչում է, իսկ ինչ վերաբերում է տգեղներին, ապա նրանց մոտ էլ հակառակն է լինում. «Աստված ինչպես մարդուն տալիս է արտաքին գեղեցկություն, այնպես էլ տարիների ընթացքում ետ է վերցնում՝ սկսում ես մեծանալ, կնճիռներ են առաջանում, սպիտակ մազեր, գիրանում կամ նիհարում ես: Մարդու գեղեցկությունը եւ հարստությունը նրա ներքինն է: Ինչքան ներքինով գեղեցիկ լինես՝ գեղեցկությունդ ավելի արտահայտիչ կլինի»: Աննա Աբրահամյանը փաստում է. «Յուրաքանչյուր ոք պետք է հարուստ լինի ներքուստ, զգացմունքներով, ինտելեկտով: Նշյալ գեղեցկությունը կարող է ծածկել ցանկացած ոչ հաճելի արտաքին: Երբեմն պատահում է, որ հանդիպում ես արտաքնապես ոչ գրավիչ մարդու, բայց վերջինիս հետ մի քանի բառ փոխանակելիս քեզ թվում է՝ շփվում ես աշխարհի ամենագեղեցիկ մարդու հետ»:

Հարցին, թե ովքե՞ր են ավելի երջանիկ՝ գեղեցի՞կ, թե՞ տգեղ կանայք, հոգեբանը պատասխանեց. «Մարդու ներքինն ու արտաքինը շատ խաբուսիկ են, չես կարող հստակ պատասխան տալ»: Իսկ թե ո՞րն է ավելի գերադասելի՝ արտաքի՞ն, թե՞ ներքին գեղեցկությունը, Աննան նշեց. «Ես կգերադասեի ներքին գեղեցկությունը, քանի որ, ինչպես ասացի, արտաքին գեղեցկությունը տարիների ընթացքում կորչում է, իսկ ներքին գեղեցկությունը մարդուն երբեք, ոչ մի պարագայում չի լքում»:

Գեղեցիկ կամ տգեղ աղջիկների՝ տղաների մոտ հաջողակ լինելու մասին էլ հոգեբանն ասաց. «Շատ հաճախ տղաները գեղեցիկ աղջիկներին չեն մոտենում, որովհետեւ իրականում վախենում են գեղեցիկներից: Երեւի պատճառն այն է, որ մտածում են, եթե արտաքնապես շատ շքեղ է, ուրեմն բնավորության ընդգծված գծեր կունենա եւ գուցե իրենց բնավորությունները չհամապատասխանեն»: Մեր հաջորդ հարցին էլ, թե հնարավո՞ր է, արդյոք, աղջիկը եւ արտաքնապես, եւ ներքուստ հարուստ լինի, հոգեբանն ասաց. «Իհարկե՝ լինում է: Բայց տարածված կարծիք է նաեւ այն, որ գեղեցիկ աղջիկները ներքուստ «դատարկ» են: Այդ պատճառով էլ հստակ չենք կարող ասել, թե տղաների համար ո՞ր աղջիկներն են ավելի հաջողակ՝ գեղեցիկները, թե տգեղները: Նրանց մոտ ամեն ինչ կախված է տարիքից. մինչեւ 20 տարեկան տղան գուցե եւ գնա գեղեցիկի ետեւից եւ ուշադրություն չդարձնի աղջկա ներքին հարստությանը: Բայց հարուստ ներաշխարհ ունեցող տղաները, ովքեր զուտ ֆիզիկական մտերմության համար չեն ուզում ընկերություն անել, այլ ուզում են երջանիկ ընտանիք ունենալ, ընտրում են այնպիսի աղջիկների, ովքեր ներքին գեղեցկություն ունեն: Իսկ եթե զուտ ֆիզիկական մտերմություն է, ձգողականություն կամ ամուսնություն լոկ ամուսնանալու համար, ապա տղաները գնում են գեղեցիկների եւ դատարկների ետեւից»:

Կարիերայում՝ գեղեցիկ կամ տգեղ լինելու վարկածի ազդեցության մասին էլ նշեց. «Կարիերայում գեղեցիկ լինելը շատ կարեւոր է, բայց եթե դրան չհամեմվեց ներքին գեղեցկությունը, ուրեմն գեղեցկությունը դեր չի ունենա: Միայն արտաքինով գեղեցիկ աղջիկը «ԺՈսՖՔպ րպՍՐպՑՈՐՔՌ վպ տՏռՊպՑ»:

Հոգեբանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ովքե՞ր են ավելի սեքսուալ՝ գեղեցիկնե՞րը, թե՞ տգեղները:

«Ըստ իս՝ տգեղները: Եթե տրամաբանորեն մտածես, տգեղ կանայք պետք է ավելի սեքսուալ լինեն, որպեսզի գոնե դրանով գրավեն տղամարդուն: Սովորաբար տգեղները ոչ էլ կոմպլեքսավորված են լինում: Այստեղ խոսում է ինքնահավանությունը: Տգեղներն ավելի սեքսուալ են, որովհետեւ սեքսի ժամանակ նրանց ասվում է, որ սիրված են, գեղեցիկ, հաճելի… Հետո էլ յուրաքանչյուր հայ, լինի նա գեղեցիկ, թե տգեղ՝ տաքարյուն է, իսկ դա էլ նշանակում է, որ հայերը սեքսուալ են»:

Հոգեբանի խոսքերով, աղջիկների մեջ չպետք է միայն գեղեցկություն փնտրել ու, ընդհանրապես, թե աղջիկներին, թե տղաներին դեռ մանկուց պետք է դաստիարակել այնպես, որ կարեւորը մարդու ներքին հարստությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել