Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔ ՀԱՂԹՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Հունիս 02,2009 00:00

Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի մրցանակների խաղարկության երիտասարդական միջազգային ավանդական մրցաշարը, որի հիմքը 9 տարի առաջ դրել է մարզաձեւի Երեւանի ֆեդերացիան:

Այս անգամ մրցաշարին մասնակցում էին չորս երկրների (Հայաստան, Ռուսաստան, Հունաստան եւ Վրաստան) քառասուն երիտասարդ ըմբիշներ: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան 50 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, Լեւոն Ջուլֆալակյանի կրտսեր որդին՝ Արամ Ջուլֆալակյանը՝ 66 կգ, եւ Էդուարդ Սողոմոնյանը՝ 96 կգ: Նրանք բոլորն էլ բարձրացան պատվո պատվանդանի առաջին աստիճանին:

Ինչպես տեղեկացրեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը, մրցաշարի կազմակերպիչները, ինչպես նաեւ ֆեդերացիան ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը բոլոր քաշային կարգերի հաղթողներին եւ մրցանակակիրներին, բացի միջազգային ստանդարտներին համապատասխանող մեդալներից, գավաթներից ու դիպլոմներից, պարգեւատրեցին նաեւ թանկարժեք մարզազգեստներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930