Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրն առանձնացավ գոլառատությամբ: Չորս հանդիպումներում ընդհանուր առմամբ արձանագրվել է դարպասի 16 գրավում:
Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Կիլիկիային» եւ պահպանեց իրեն հետապնդող «Միկայի» նկատմամբ հինգ միավորի առավելությունը: Աշտարակցիներն իրենց հերթին մեկ անպատասխան գնդակ անցկացրին «Արարատի» դարպասը: Մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի խոշոր հաշիվներ. «Բանանց»-«Շիրակ»՝ 5:1, «Ուլիս»-«Գանձասար»՝ 5:0: Տասը տուրից հետո մրցաշարային աղյուսակում թիմերը դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:
1. Փյունիկ 10 9 1 0 27-6 28
2. Միկա 10 7 2 1 20-8 23
3. Բանանց 10 7 0 3 18-11 21
4. Ուլիս 10 6 1 3 15-8 19
5. Շիրակ 10 3 1 6 11-23 10
6. Կիլիկիա 10 3 0 7 10-17 9
7. Գանձասար 10 2 1 7 6-19 7
8. Արարատ 10 0 0 10 3-18 0
Տասնմեկերորդ տուրում զույգեր կազմել են «Փյունիկն» ու «Արարատը», «Գանձասարն» ու «Կիլիկիան», «Բանանցն» ու «Միկան», «Շիրակն» ու «Ուլիսը»: