Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՒՀԻՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ

Հունիս 02,2009 00:00

\"\"Պոլտավայում եզրագիծը հատեց շախմատի Ուկրաինայի կանանց անհատական առաջնությունը, որին մասնակցող 41 վարպետները շվեյցարական մրցակարգով 9 տուրում որոշում էին չեմպիոնուհուն եւ մրցանակակիրներին:

Առաջնության ավարտին ընդամենը երկու հոգի էին կորցրել 1,5 միավոր՝ գրոսմայստերներ Եվգենիա Դոլուխանովան՝ Խարկովից, եւ Տատյանա Վասիլեւիչը: Սակայն 7,5-ական միավոր վաստակած այս շախմատիստուհիներից լրացուցիչ գործակիցներով հաղթանակը շնորհվեց հայուհուն:

Պոլտավայում Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստուհիների պայքարին մասնակցում էին մեր եւս երկու հայրենակիցներ՝ Դիանա Հարությունյանը (Ղրիմ) եւ Լյուդմիլա Ասլանյանը (Դնեպրոպետրովսկ), որոնք նույնպես իրենց դրսեւորեցին լավագույն կողմերով: Վաստակելով հավասար՝ 5,5-ական միավոր, Դիանան հանգրվանեց 7-րդ, իսկ Լյուդմիլան՝ 9-րդ հորիզոնականում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել