Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-Ն ՔՆՆԱԴԱՏԵՑ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիս 02,2009 00:00

\"\"Եվրամիության ղեկավարությունը ոչ լեգիտիմ անվանեց մայիսի 31-ին Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունները: Այդ մասին հաղորդում է AFR գործակալությունը: ԵՄ-ում նախագահող Չեխիայի հայտարարության մեջ ասված է, որ Եվրոպան չի ընդունում ոչ ընտրությունների լեգիտիմությունը, ոչ էլ դրանց արդյունքները: «Նման ընտրությունների անցկացումը վկայում է այն մասին, որ ցանկություն չկա փնտրել Վրաստանում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ճանապարհներ»,- գտնում է Եվրամիությունը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ԵՄ-ն կրկին իր աջակցությունն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը: Հարավային Օսեթիայում կիրակի օրն անցկացված ընտրություններին մասնակցել է իշխանամետ «Միասնություն» կուսակցությունը, որը եւ, բնականաբար, հաղթել է, ինչպես նաեւ՝ Կոմունիստական եւ Ժողովրդական կուսակցությունները: Ընտրություններին նախորդել է հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտիի ռեժիմի հասցեին ընդդիմության սուր քննադատությունը: Մասնավորապես, Կոկոյտին մեղադրվում էր Ռուսաստանի կողմից ստացված օգնության յուրացման մեջ, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու հարցում: Այսպես՝ ընտրություններից առաջ իշխանությանը հաջողվեց փոխել Ժողովրդական կուսակցության ղեկավարին՝ այդ պաշտոնում նշանակելով Կոկոյտիին լոյալ մարդու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել