Լրահոս
Օրվա լրահոսը

Բեռլուսկոնին պաշտպանեց իր «մասնավոր կյանքը»

Հունիս 02,2009 00:00

\"\"Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատական որոշմամբ հասավ նրան, որ Սարդինայում գտնվող իր Սերտոսա առանձնատան հյուրերի լուսանկարների հրապարակումն արգելվի: Ըստ The Times-ի՝ այդ լուսանկարների զգալի մասում պատկերված են բիկինիով կամ ընդհանրապես առանց հագուստների աղջիկներ: Վերջիններիս թվում է 18-ամյա Նոյեմի Լեթիսիան (նկարում), որն անախորժությունների պատճառ դարձավ Բեռլուսկոնիների ընտանիքում: Վարչապետի տիկինը հայտարարեց, որ չի կարող ապրել մի մարդու հետ, որը հարաբերությունների մեջ է մտնում անչափահասների հետ:

Ավելի քան 300 լուսանկարների հեղինակը պապարացի Անտոնելո Ձապադուն է, որի մասին Բեռլուսկոնիի փաստաբանները դատարանում հայտարարեցին, թե լուսանկարիչը կոպտորեն միջամտել է ուրիշների անձնական կյանքին: Վարչապետի իրավաբանների տվյալներով՝ Ձապադուն այդ նկարները վաճառել է թերթերին՝ 1,5 մլն եվրոյով: Դատավճռի համաձայն՝ ոստիկանությունն առգրավել է պապարացիի լուսանկարները եւ արգելել է դրանք հրապարակել մամուլում: Ինը՝ Ձապադուն, լրատվամիջոցներին հայտնել է, որ վերոհիշյալ լուսանկարները կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի: Սերտոսայի այցելուների առաջին խումբը հասարակությանն անհայտ մարդիկ են, որոնց դեմքերը Ձապադուն անճանաչելի է դարձրել՝ հարգելով վերջիններիս մասնավոր կյանքը: Հաջորդ խումբը մերկ աղջիկներ են, եւ վերջապես մի առանձին խումբ են կազմում Բեռլուսկոնիի բարձրաստիճան հյուրերը: Վերջիններիս թվում է Չեխիայի վարչապետ Միրեք Տոպոլանեկը, որը մերկ վիճակում արեւահարվում էր Բեռլուսկոնիի վիլլայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել