Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերը ֆինանսավորվել են 95-100%-ով

Հունիս 02,2009 00:00

Երեկ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ մարզպետները ներկայացրել են ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից համայնքներին տրված ֆինանսական միջոցների եւ իրականացված ծրագրերի կատարողականները:

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ մարզերի ֆինանսավորումը կազմել է 95-100%: Արագածոտնի մարզի ֆինանսավորումը եղել է 4,5 մլրդ դրամ, բոլոր ծրագրերն իրականացվել են 100%-ով: Արմավիրի մարզին հատկացվել է 6,233 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 99,1%: Գեղարքունիքի մարզին հատկացվել է 6 մլրդ 811 մլն դրամ, կատարողականը կազմել է 97%: Նախատեսված որոշ ծրագրեր կիրականացվեն այս տարի:

Լոռու մարզի ֆինանսավորումը 6,9 մլրդ դրամ է, ծրագրերն իրականացվել են 100%-ով: Կոտայքի մարզը ֆինանսավորվել է 5 մլրդ 900 հազար դրամ՝ ծրագրերն իրականացվել են 99%-ով: Սյունիքի մարզին հատկացվել է 4 մլրդ 682 մլն դրամ, ծրագրերն իրականացվել են 98,1%-ով: Վայոց ձորի մարզի համար նախատեսված 3,4 մլրդ դրամը ֆինանսավորվել է 99%-ով: Տավուշի մարզին հատկացվել է 3 մլրդ 423 մլն դրամ, ֆինանսավորումը կատարվել է ամբողջությամբ, կատարողականը՝ 99%: Շիրակի մարզին հատկացվել է 7 մլրդ 800 հազար դրամ, ծրագրերի կատարողականը կազմել է 95,5%:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել