Հայ օգնության ֆոնդի կողմից իրականացվող «Հայաստանի երեխաների հովանավորչություն» ծրագրում Սյունիքից ընդգրկված միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ 216 երեխաներից 50-ը հունիսի 2-25-ը Վայոց ձորի «Սիրանույշ» մանկական ճամբարում կանցկացնի իր ամառային հանգիստը: Հայ օգնության ֆոնդի հովանավորչության տակ գտնվող մինչեւ 16 տարեկան երեխաներին այս ծրագրով տարեկան երկու անգամ $100 գումար է տրամադրվում:
Ըստ Սյունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանի, այս տարի «Հայաստանի երեխաների հովանավորչություն» ծրագրում ընդգրկված երեխաների թիվը 35-ով ավելացել է: Ընդհանուր առմամբ, Սիսիանի տարածաշրջանից ծրագրում ընդգրկված է 87 ծնողազուրկ երեխա, Գորիսի տարածաշրջանից՝ 69, 35-ը՝ Կապանի եւ 25-ը՝ Մեղրիի տարածաշրջաններից: